Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարել «Ընտրական օրենսգրքում» ՀԱԿ առաջարկած փոփոխություններն ընդունելու համար

Մայիս 14,2013 12:23

Հնարավո՞ր է արդյոք ներդնել այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք անհնարին կդարձնեն Հայաստանում այսօր գործող ընտրակեղծիքների մեխանիզմների գործարկումը։ Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է պարզել, թե ընտրակեղծիքների ինչպիսի մեխանիզմներն են, որ ապահովում են ռեժիմի վերարտադրությունը։ Դրանք են՝ ընտրակաշառքը, բազմակի քվեարկությունը, երկրից բացակայող քաղաքացիների եւ ընտրացուցակներում առկա, սակայն գոյություն չունեցող անձանց փոխարեն քվեարկությունը, ընտրողների ահաբեկումը, ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները, վարչական լծակների, պաշտոնական դիրքի ապօրինի օգտագործումը, լցոնումները, անպատժելիությունը (ոստիկանության, դատախազության եւ դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը), բողոքարկման համակարգի փաստացի չգործելը։

Դեռեւս 2012-ի հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովի «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը օրենսդիր մարմնում շրջանառության մեջ է դրել օրենսդրական մի փաթեթ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր, որոնց ընդունման պարագայում Հայաստանում ընտրությունների ժամանակ աշխատող ընտրակեղծիքների մեքենան ուղղակի ինքնին կաթվածահար կլիներ։ Օրենսդրական բարեփոխումների փաթեթը Ագգային ժողովում շրջանառության մեջ դնելուն զուգընթաց՝ Կոնգրեսը հանրությանն է ներկայացրել առաջարկվող փոփոխությունների լայնածավալ հիմնավորումները, ինչպես նաեւ համառոտ տեղեկանք։ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որոշում կայացրեց հետաձգել այդ նախագծերի՝ ԱԺ օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ մեկ տարով, քանի որ, ինչպես գիտեք, Ազգային ժողովում ռեժիմը մեծամասնություն է կազմում։

Կասեք՝ ի՞նչ իմաստ ունի օրենսդրական բարեփոխումների փաթեթ ներկայացնել մի Ազգային ժողով, որտեղ միեւնույն է՝ իշխող ռեժիմը մեծամասնություն է կազմում եւ կարող է կասեցնել ցանկացած օրինագծի ընդունումը։ Բայց նախ համաձայնեք, որ առավել եւս իմաստ չունի երազել ֆիզիկական ուժի գործադրմամբ իշխանափոխության հասնելու մասին, եթե ռեժիմը կարող է եւ պատրաստ է զենքի ուժով արյան մեջ խեղդել նմանատիպ ցանկացած փորձ։ Եվ երկրորդ՝ իսկ ի՞նչ է արել Հայաստանի հանրությունը, մասնավորապես՝ իրեն «քաղաքացիական հասարակություն» անվանող հանրույթը՝ իշխող Հանրապետական կուսակցությանը պարտադրելու համար, որ Ազգային ժողովում չկասեցնի օրենսդրական այս բարեփոխումների ընդունումը։ Ուրեմն, ընտրություններն իշխանափոխության միջոց դարձնելուն

ուղղված փոփոխությունների այս փաթեթի ընդունման համար պայքարելը ավելի քիչ կարեւոր է, քան մանր-մունր խնդիրների հետեւից ընկնե՞լը։ Եվ

հետո, երբ բարեփոխումների համար չպայքարելուց եւ ընտրությունները փոփոխության միջոց չդարձնելուց ու որպես դրանց հետեւանք՝ կեղծված ընտրությունների         փաստի առաջ կանգնելուց հետո արդյո՞ք խելամիտ է անգրագիտորեն գոռալ, թե «ընտրությունները իշխանավւոխության միջոց չեն, գնանք արյունոտ հեղափոխությունների ճանապարհով»։ Մի խոսքով, վերջապես ժամանակն է սթափվելու եւ կարեւորն անկարեւորից, առաջնայինը երկրորդայինից զանազանելու։

Արթուր ՄԻՆԱՍՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031