Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը Վարդան Սեդրակյանին մեղադրեց ղումարբազության մեջ

Մայիս 14,2013 12:16

«Բելգիացի բժիշկը զարմացել էր, երբ իմացել էր, որ կրակել են Պարույր Հայրիկյանի վրա, մահափորձ արել»,- այսօր «Վարկած» ակումբում հայտարարեց Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը:

Նրա ձեւակերպմամբ, Սեդրակյանի փաստաբան Սիրունյանի երեկվա ասածներն անտրամաբանական են: Եղնուկյանը զարմանք հայտնեց, ասելով, որ երկու ցուցմունք է եղել նույնիսկ առերեսում`Սեդրակյանի եւ այդ երկուսի միջեւ. «Հայրիկյանի մահափորձից երեք օր առաջ նույնիսկ Սեդրակյանը նրանց ասել է՝ արագացրեք: Տվյալներ կան, որ այս երկուսը մեկ ամսից ավելի հետեւել են Հայրիկյանին»:

Եղնուկյանի խոսքով` Սեդրակյանը վերջին մի քանի տարում երեք միլիոն դոլար ղումար է խաղացել. նա հարցնում է՝ իսկ որտեղի՞ց նրան այդ գումարները. «Երբ մարդուն վերբովկա են անում, նրան հեշտ է կառավարել: Իսկ երբ որպես քննիչ տեսնում եք, որ մարդը երեք միլիոն դոլար ղումար է խաղացել՝ պարտքի տակից դուրս գալու համար նա ամեն ինչ կանի… Իհարկե, սա վարկած է»:

Եղնուկյանը նշեց, որ երբ Հայրիկյանն ասել էր, թե իր վրա կրակողները սլավոնական արտաքինով են եղել, նա դա միտումնավոր է արել, քննիչի հետ համաձայնեցնելուց հետո, որպեսզի հանցագործներն իրենց ապահով զգան:

Եղնուկյանը գտնում է, որ Սեդրակյանն երկար շղթայի երրորդ օղակն է, առաջինը` կրակողներն են…

«Սեդրակյանը ցուցմունք չի տալիս, դա արտառոց դեպք է, նա չի պարզաբանում կատարվածը: Անբարոյական է, երբ իր փաստաբանն ասում է, թե ինչ ցուցմունք…»,- զարմանում է Եղնուկյանը, որի խոսքով՝ Հայրիկյանի հանդեպ կատարվածը սպանության փորձ էր, որի հետեւանքով նոր ընտրություններ կլինեին, իսկ դա ձեռնտու էր եւ ներսին, եւ դրսին, իսկ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ԲՀԿ-ն թեկնածու չունեին… Իսկ իշխանությանը, այսինքն Սերժ Սարգսյանին, Եղնուկյանի համոզմամբ, Հայրիկյանին սպանելը ձեռնտու չէր…

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031