Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը խախտում է կոնվենցիա՝ Փակ շուկան ձեւափոխելով

Մայիս 14,2013 11:39

Այսօր «Ֆորում» ակումբում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Փակ շուկայի շինարարության հետ կապված քննարկման ընթացքում նշեց, որ երբ այնքան ես պայքարում եւ արդյունքի չես հասնում, թեւաթափ ես լինում. «Փակ շուկան մեր քաղաքի դեմքն է: Ես այլեւս չեմ համարում, որ ունենք տեղ դիմելու, որ դիմել ենք արդեն ՀՀ նախագահին: Մենք փոխում ենք մի չտեսնված հուշարձան՝ մի սովորական խանութով, որը կարող էր լինել ամեն տեղ ու բազմաթիվ: Ես զարմանում եմ՝ ինչն ինչով ենք փոխում: Ես այլեւս որեւէ հույս չունեմ որեւէ գերատեսչության հավաստիացումներին, որ փակ շուկան կվերադառնա մեր համաքաղաքացիներին՝ իր նախկին տեսքով: Փակ շուկան շատ ամուր վիճակում էր գտնվում: Որ ասում են վթարային եւ այլն, այդպիսի վիճակում է գտնվում Երեւանի բնակելի ֆոնդի 90 տոկոսը, ուրեմն մենք պիտի այդ 90 տոկոսի խնդիրը լուծեինք, հո բոլորը չէինք քանդելու: Ես ստացել եմ քաղաքապետից գրություններ, որտեղ այնքան միամիտ պատճառաբանություններ են, թե սեփականատիրոջը տուգանել են այսքան ու վերջ: Այսինքն տուգանելուց հետո որեւէ գործառույթ այլեւս չկա»:

ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը հակադարձեց, որ գործ չի արվել: Նա նշեց, որ իրենց լիազորությունների շրջանակներում ամեն ինչ արել են, արգելել են շինարարությունը, գրություն են գրել քաղաքապետարանին. «Մենք ընդհուպ մինչեւ քաղաքաշինության նախարարություն ենք դիմել, որ դադարեցնեն շինարարությունը, մենք դիմել ենք անգամ դատախազություն»:

«Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ նշեց, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խախտում է կոնվենցիա, որտեղ նշված է, որ չպետք է ոչնչացնել պատմամշակութային հուշարձանը. «Մենք ինչ կարող ենք անել, մենք հո չենք կարող ամեն մի ծակը ոնց որ ասում են, փակենք մեր դոշով»:

Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ անչափ հարգում է մշակույթի նախարարին՝ Հասմիկ Պողոսյանին, բայց երբ տեսնում եմ, որ մի բնագավառ,  որտեղ նախարարությունը լծակներ չունի իր որոշումն իրագործելու, ուժ չունի, «միգուցե այդ նախաարությունն ավելորդ է, միգուցե հարցում անենք, որ այդ նոր բացված կաբինետում մշակույթի նախարարություն չլինի: Շատ երկրներում չկա մշակույթի նախարարություն»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ է զարմացած՝ ի՞նչ կարելի է կառուցել Փակ շուկայի տեղը, կամ «Ռոսիա» կ/թ-ի տեղը, որը հիմա շուկա է. «Շենքը կենդանի օրգանիզմ է, նա պիտի ձեւափոխվի: Ես կողմ եմ, որ պահպանվի նախկին տեսքը, բայց կողմ եմ, որ երկու հարկ ավելացվի»: Ըստ Ահարոն Ադիբեկյանի, Սովետի ժամանակ միայն մի հարկում լավաշ էին վաճառում: Մկրտիչ Մինասյանը չհամաձայնեց Ահարոն Ադիբեկյանի հետ, իսկ Սեդրակ Բաղդասարյանն ասաց, որ մեր երկրի իշխանությունները թքած ունեն օրենքների վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031