Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շարմի» ղեկավար. «Հանրային հեռուստատեսության վիճակն այնքան էլ բարվոք չէ»

Մայիս 14,2013 10:46

Հատված «Շարմ հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ հարցազրույցից:

Իսկ եթե Ջաղինյանը խնդրի, որ «Շարմից» բացի իր համար լավ թիկունք լինեք նաեւ Հ1-ո՞ւմ:

– Ինքն էլ ինձ չի խնդրի, որովհետեւ «Շարմ» ընկերությունը դա մեր ընդհանուր զավակն է, եւ Ռուբեն Ջաղինյանն ինքն էլ է շատ լավ հասկանում, որ եթե ես այնտեղ չմնամ, կդառնա…. այսինքն՝ մեզնից մեկը գոնե պետք ա մնա «Շարմում»: Ռուբեն Ջաղինյանը գնաց ավելի լուրջ աշխատանքի եւ կոնկրետ խնդիրներ լուծելու…

Ի՞նչ խնդիրներ լուծելու:

– Բոլորս էլ գիտեինք, որ Հանրային հեռուստատեսության վիճակն այնքան էլ բարվոք չէր եւ այս պահին էլ բարվոք չէ… իսկ հետաքրքիր աշխատանքով կարելի է լուրջ բաներ անել ընդհանրապես բոլորի, մեր ժողովրդի համար, որ նորմալ հեռուստատեսություն ունենանք գոնե սփյուռքի համար: Այնպես որ, դա շատ հետաքրքիր եւ բովանդակալից աշխատանք է, դրա համար Ռուբենը համաձայնեց, բայց Ռուբենի գնալով մեկը պիտի մնար «Շարմում», որ «Շարմը» շարունակի գոյատեւել, ապրել:

Ասացիք, որ այնքան էլ բարվոք վիճակ չէ Հ1-ում, մասնավորապես ի՞նչը նկատի ունեք`լրատվական բլո՞կը, ժամանցայի՞նը, սոցիալակա՞նը:

– Այսօր չեմ կարա որեւիցե բան ասել դրա վերաբերյալ, այդ թեմայով ճիշտ կլինի Ռուբեն Ջաղինյանի հետ խոսեք, որովհետեւ դա իր ծրագրերն են լինելու, իսկ էն, որ բարվոք վիճակ չի, կարծում եմ՝ դուք էլ եք դրա մասին տեղյակ: Բացի այդ, չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս, սփյուռքում էլ, եթե հարցնես, թե ինչքանով են գոհացած Հանրային հեռուստատեսության եթերով վերջին տարիներին, որեւէ մեկը շատ լավ գնահատական տա դրան:

Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա պատճառը. գուցե այն, որ Հ1-ը գտնվում է նախագահականի վերահսկողության տա՞կ, թե՞ պարզապես մարդիկ են թերացել իրենց աշխատանքում:

– Խոսքի ազատության առումով մեր հանրապետության նման ազատ երկիր շատ քիչ կա աշխարհում, այնպես որ դրա հետ ես հեչ համաձայն չեմ: Երեւի մարդիկ տարբեր ձեւ են նայում հեռուստատեսությանը, երեւի էն թիմը, որ աշխատում էր հեռուստատեսությունում, եւ էն հեռուստատեսությունը, որ կարող էին իրենք կառուցել, այն էր, ինչ որ իրենք տեսնում էին: Հիմա, որ եկել է Ռուբեն Ջաղինյանը, կարծում եմ՝ ինչ-որ թիմ կհավաքի իր շուրջ, եւ հույս ունեմ, որ նա էդ թիմով կանի էն հեռուստատեսությունը, որը դուր կգա բոլորիս՝ որպես քաղաքացիներ:

 

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Էս ինչ մեծ կարծիքի եք ձեր մասին, այ անգրագետներ, էս ինչ սեփական անձի պաշտանմունք ա? Ով պիտի Հ1-ի ողբերգական վիճակը շտկի? Էն մարդն, որն արդեն երևի քառասուն տարեկան ա, բայց դեռ չգիտի, որ բանալի ա, ոչ թե բաԼանի? Դուք ձեզ փրկեք անգրագիտության ու մեծամտության ճիրաններից: Մի քիչ համեստ եղեք արա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031