Լեհաստանի Լեգնիցա քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում ութ տուրից հետո Հայաստանի 14 մասնակիցներից մրցանակային տեղերի ավելի շատ հավակնում են յոթը:
Հրանտ Մելքումյանը (նկարում) 6,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում: Նա մեկ միավոր է ետ մնում միանձնյա առաջատար, ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյից: Չորս հոգի՝ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը, վաստակել են 5,5-ական միավոր, Զավեն Անդրիասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5,0-ական: Նշված բոլոր շախմատիստները պայքարի ավարտին մինչեւ 23-րդ տեղը զբաղեցնելու հնարավորություն ունեն, ինչը նրանց Աշխարհի գավաթի հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունք կտա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ