Ադրբեջանական եւ թուրքական հաքերային խմբերի հարձակումները հայկական կայքերի վրա վերջին ամիսներին նվազել են: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, հարձակումներ չեն գրանցվել անգամ ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ եւ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրվա առիթով:
«Մայիսի 8-ին տասը կայքերի վրա հարձակում է եղել, որոնցից ամենալուրջը asekose.am կայքն էր, մնացածը անհայտ էին: Մեր կողմից հակառակ պատասխանը բավականին ակտիվ է եղել: Իրականում այս հակամարտության մեջ, տուժող կայքերի մեծամասնությունը հայտնի չեն, որովհետեւ նրանք աշխատում են ոչ թե կայքերի որակի, այլ քանակի վրա»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Նա նաեւ նկատեց, որ հասարակական հնչեղություն ունեցող լրատվական կայքերը վերջին շրջանում դարձել են ավելի պատրաստված ու դիմակայուն հաքերների հարձակումներին. «Տուժում են հիմնականում անկապ կայքերը»:
Թե ինչու են ադրբեջանցի եւ թուրք հակերները այս տարի ավելի պասիվ, պարոն Մարտիրոսյանը դժվարացավ բացատրել. «Կարող է հավես չունեն, մուսան գնացել է…»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ