Լրահոս
Օրվա լրահոսը

Дейта. «ՀՀ քաղաքացին մեղադրվում է անչափահասի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ»

Մայիս 13,2013 23:00

Ըստ հետաքննության, 2013թ. ՀՀ քաղաքացի Օ-ն, իր մեքենայում գտնվելով 12-ամյա աղջկա հետ եւ հստակ իմանալով նրա տարիքը, սեռական բնույթի գործողություն է կատարել նրա հետ, գրում է «Դեիտա» լրատվական գործակալությունը:

Հանցանքը կատարելուց հետո դեպքի մասին աղջիկը պատմել է իր ուսուցչին, որն էլ հայտնել է նրա ծնողներին, ինչից հետո նրանք դիմել են իրավապահ մարմիններին:

Յակուտիայի իրավապահ մարմիններից «Դեիտա»-ին փոխանցել են, որ նույն օրը կասկածյալը ձերբակալվել է, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նախաքննության ընթացքում բավարար տվյալներ են հավաքվել, որոնք ապացուցում են Օ-ի մեղավորությունը, ինչից հետո նա նույնպես ընդունել է իր մեղքը եւ իր գործը դատարանում հատուկ ընթացակարգով քննելու միջնորդություն է ներկայացրել: Այս պահին քրեական գործի հետաքննությունը ավարտված է: Մեղադրական եզրակացությունը ուղարկված է դատարան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031