Սենթ Լուիսում ավարտվեցին շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները: Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ չեմպիոնի կոչումը 8,0 միավորով նվաճեց Իրինա Կրուշը:
Տղամարդկանց պայքարում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն իր անվան դիմաց գրանցել է 5,0 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեվյանը՝ 4,0, գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը՝ 3,0:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ