Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, բոլոր նրանց, ովքեր ուզում են երկրում իրավիճակ փոխել, հրավիրեց «Անի պլազա» հյուրանոց՝ կլոր սեղանի:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այդ հրավերի հետ կապված Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հրավերը չի կարող լուրջ ընդունել եւ մասնակցել քննարկմանը. «Երբեք Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով նույն տարածքում չեն կարող գտնվել: Սերժ Սարգսյանի շահերը չեն կարող համընկնել Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր կեցվածքի հետ: Այսինքն, ես արդեն ի սկզբանե անլրջություն եմ տեսնում այդ կոչի մեջ: Իրատեսական պետք է լինեն քաղաքական գործչի քայլերը, իսկ ինչպես մենք բոլորս տեսանք, Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը հետընտրական շրջանում ե՛ւ իրատեսական չէին, ե՛ւ ծրագրային չէին, ե՛ւ նպատակային չէին: Հետեւաբար ես այդ կոչի մեջ չեմ տեսնում լրջություն»:
Մեր դիտարկմանը, որ բոլոր ուժերն առանձին-առանձին գտնում են, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան, օրինակ՝ արտագաղթը եւ դա պետք է կանխել, ուրեմն ինչո՞ւ չպետք է համախմբվեն եւ փորձեն լուծումներ գտնել, եթե ցավում են իրավիճակի համար՝ նա պատասխանեց. «Սերժ Սարգսյանը չի կարող չընդունել, որ այսօր այդ խնդիրները կան: Բայց եթե մենք այսօր փորձում ենք նպաստել այդ խնդիրների լուծմանը, ապա Սերժ Սարգսյանին այդ խնդիրների լուծումը բացարձակ չի հուզում, որովհետեւ եթե նա զբաղվի այդ խնդիրներով, իրականում կկորցնի իշխանությունը, որը նրա համար շատ ավելի կարեւոր է, քան պետությունը, ժողովուրդը: Հետեւաբար հայտարարելը մի բան է, գործել այդ խնդիրների լուծման ուղղությամբ՝ լրիվ այլ բան է»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գնա Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով այդ կլոր սեղանին, որովհետեւ հրավիրվածների ցա՞նկը սրտովը չէ, թե՞ ընդհանրապես Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին լուրջ չի վերաբերվում՝ նա պատասխանեց. «Դա պատճառներից մեկը կարող է դիտարկվել, բայց մյուս պատճառները քայլերի անտրամաբանական շարունակությունն է, որը մենք տեսնում ենք հետընտրական շրջանից ի վեր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ձախող տրամաբանություն
Այ տիկին,
Էտ Ղարաբաղից բերել ազգի վզին փաթաթել կարա, միասին նստեն իրենց քանդածի վրա խորհել չի կարա:
Viktor A Badalyan
Եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը աղոթել իմանային,իսկ Տեր-Պետրոսյանն աղոթել ցանկանար…