Հայ լեռնագնացները մասնակցել են Էլբրուս լեռան վրա անցկացվող 5-րդ ամենամյա «Red Fox Elbrus Race» էքստրեմալ սպորտային փառատոնին, գրում է «Երկրամաս» թերթը:
Հայաստանը ներկայացնում էին Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը եւ Հովհաննես Մարտիրոսյանը:
Լեւոն Մինասյանը, «Ուղղահայաց կիլոմտր» (վազք՝ 1000մ դեպի վեր) մրցելույթը
անցնելով 58 րոպե 26 վայրկյանում, 213 հոգուց զբաղեցրել է 35-րդ տեղը, Վարդան Խաչատրյանը զբաղեցրել է 84-րդ տեղը՝ 1 ժամ 5 րոպե եւ 3 վայրկյան արդյունքով: Առաջին տեղը գրավել է իտալացի Մարկո Ֆանիչելլին, որը 1 կմ-ն անցել է 44 րոպե 48 վայրկյանում:
Կարդացեք նաև
Հովհաննես Մարտիրոսյանը ռուս Եվգենի Կոգուտի հետ խմբային մրցավազքում գրավել է 10-րդ տեղը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ