ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը քննության էր դրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊ ընկերության դեմ «Այթիմաստեր» ՍՊ ընկերության բերած բողոքը:
Նախապատմությունը հետեւյալն էր. «Անի Քոչար Փրոդաքշն» ընկերությունը դատի էր տվել «Այթիմաստեր» ՍՊԸ-ին, պահանջել էր վնասի փոխհատուցում: Հայցվորի ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը առաջին ատյանի դատարանում հայտնել էր, որ «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊ ընկերության եւ պատասխանողի միջեւ 2011թ. օգոստոսի 1-ին կնքվել էր գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի, սահմանված վճարումները պատասխանողի կողմից չկատարվելու հետեւանքով «Անի Քոչար Փրոդաքշն»-ն իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով այս տարվա հունվարի 8-ին դիմել էր ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հայցվորի ներկայացուցիչ Լոյերս Լո ՍՊ ընկերություն-իրավաբանական ծառայությանը ըստ հայցվորի, մատուցված իրավաբանական ծառայությունների դիմաց վճարվել էր 300.000 դրամ` մարզի ընդհանուր իրավասության դատարանում մասնակցելու համար:
Դատարանը ապրիլի 18-ի վճռով հայցադիմումը բավարարել էր մասնակի, մերժելով միայն դրանով պահանջված տուժանքները, քանի որ հաշվարկներն ըստ էության ճիշտ չէին կատարվել: Պատասխանող «Այթիմասթեր» ՍՊ ընկերությունը դատարանի վճռի դեմ ներկայացրել էր վերաքննիչ բողոք:
Նույն իրավաբանական ընկերության հետ «Անի Քոչար Փրոդաքշն» ընկերությունը կնքել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանում մասնակցելու համար 200.000 դրամի պայմանագիր եւ վճարել այն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքը համարելով անհիմն` մերժել էր այն եւ անփոփոխ է թողել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 18-ի վճիռը: Պատասխանող կողմը վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերել էր վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել էր:
Ըստ պատասխանողի ներկայացուցիչ Ռուբեն Բալասանյանի, սույն գործով «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊ ընկերությունը չարաշահել էր դատարան դիմելու իր իրավունքը: Ի դեպ, ակնարկվել էր փաստաբանական ծառայության տարբեր գումարների պահանջի մասին էլ, առաջին ատյանում 300.000 դրամի, վերաքննիչ դատարանում 200.000 դրամի, վճռաբեկում`100.000 դրամի: «Սույն գործով ներկայաված փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը, ոչ թե խախտված իրավունքների վերականգմանն ուղղված դատական ծախս է, այլ իրավունքների վերականգնման միջոցով կրկնակի գումար աշխատելու փորձ: Անթույլատրելի է, որպեսզի փաստաբանները փաստաբանական ճարպկության միջոցով իրավունքի պաշտպանության քողի ներքո շահագործեն դատական համակարգը, որպես բիզնեսի աղբյուրի»,- ասել էր պատասխանող կողմը:
Ի դեպ, «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊ ընկերության կրած իրական վնասն ըստ պատասխանողի, կազմել է ընդամենը 240.000 դրամ, որը սակայն, չի նշվել սույն գործով հայցադիմումում: Ուշադրության արժանի էր այն, որ «Անի Քոչար Փրոդաքշնի» դատական կարգով 240.000 դրամի չափով գումար ստանալու համար վերջինիս կողմից փաստաբանին վճարվել է 600.000 դրամ գումար: Եթե սույն գործով ներկայացված հայցն էլ բավարարվի, ապա կստացվի, որ 240.000 դրամի չափով գումար ստանալու համար հայցվորը փաստաբանին վճարել է 900.000 դրամ գումար:
ՀՀ վճռաբեկ դատարանն այս առումով նկատել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու եւ ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տեւողությունը): Այս գործով «Այթիմասթերը» վկայակոչել էր մասնավորապես, Շուշանիկ Գրիգորյանն ընդդեմ Արարատ Մովսիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007թ. որոշումը:
«Անի Քոչար Փրոդդաքշնի» հայցի գործով վճիռը կհրապարակվի այսօր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Այթիմաստեր» ՍՊԸ-ի պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, մերժելու մասին ինֆորմացիան սուտ է, քանի որ վերաքննիչ դատարանը դեռ չի հրապարակել վճիռը:
Ժողովուրդ ջան քոփի փաստ անելով չի, գոնե ստուգեք ինֆորմացիան:
Այնպիսի տպավորություն է, որ պատվերով նյութ եք տարածում:
Նայեք այս հասցեով:
https://datalex.am/dl_case_view_page.php?caseType=2&courtID=0&caseID=28710447624498861
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Այթիմաստեր» ՍՊԸ-ի պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մերժելու մասին տարածված այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սուտ է, քանի որ վերաքննիչ դատարանը դեռ չի հրապարակել վճիռը:
Այնպիսի տպավորություն է, որ պատվերով նյութեր եք տարածում: Սիրելի գործընկերներ, էթիկայի մասին մոռանում եք. առանց ճշգրտելու ինչու եք հրապարակում?
Նախ ասեմ, որ պատասխանող կողմը վերաքննիչի դատին չէր ներկայացել և դատավճռից մեկ օր առաջ այսպիսի սուտ ինֆորմացիա տարածելը մտածելու տեղիք է տալիս:
Նայեք այս հասցեով, որը միակ իրական տեղեկությունն է պարունակում:
https://datalex.am/dl_case_view_page.php?caseType=2&courtID=0&caseID=28710447624498861
Հարգելի Ռուզան, որ ձեր անվամբ հրապարակում եք այս նյութը, երբ ձեզ դատի տանք զրպարտության և ապատեղեկատվություն տարածելու համար, ինչ եք անելու?