«Չորս տարի է ես իմ օտարերկրացի ընկերներին ասում եմ, որ գոյություն չունի հայկական հարց», – խոստովանել է մի 50-ամյա թուրք գործարար մասնավոր զրույցի ժամանակ, – «Այժմ ես ինձ խաբված եմ զգում», «Մաջալլա» հանդեսում գրում է թուրք լրագրող Բարչին Յինանչը:
Թուրքիայում մեծամասնությունը չի կիսում Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարված դեպքերի մասին խաբված լինելու նրա զգացումը: Այնուամենայնիվ, գնալով շատանում են մարդիկ, որոնք հասկանում են, որ իրենց չեն ասել ճշմարտությունը, գրում է հրապարկման հեղինակը:
«Կասկածն է առանցքային բառը. այն միշտ մեծանում է», – ասում է գիտնական Չենգիզ Աքթարը, որը սկսել է հայերից ներողություն խնդրելու համացանցային արշավը:
«Իմ խիղճը չի ընդունում 1915թ. հայերի հետ տեղի ունեցած Մեծ ողբերգության նկատմամբ անտարբերությունն ու ժխտումը», – գրված է հայտարարության մեջ, որը ստացել է 32 500 ստորագրություն: «Հենց առաջին ամսում մեծ քանակությամբ ստորագրություններ եղան», – ասում է Աքթարը:
Կարդացեք նաև
Հոդվածի հեղինակը, վստահ է, թե վերջին քսան տարիների ընթացքում թուրքերի մտածելակերպը փոխվել է հայերի կոտորածների նկատմամբ եւ Թուրքիայի վերջին տարիների ձեռքբերումները հեշտացնում են իրենց անցյալի հետ հաշտվելու գործում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ