Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Գուլյանի մահվանից 6 տարի անց. քննությունն արդյունք չի տվել

Մայիս 13,2013 20:00

Մայիսի 12-ին լրացավ Լեւոն Գուլյանի ողբերգական մահվան վեցերորդ տարելիցը։ 2007թ. մայիսի 12-ին Լեւոն Գուլյանը որպես վկա կանչվել է ՀՀ ոստիկանություն: Նույն օրը նրա դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր Ոստիկանության շենքի բակում: Նրա մահվան գործով ոչ ոք մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։

Ըստ ոստիկանության վարկածի՝ Լեւոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել:

Լեւոն Գուլյանը շուրջ երեք օր մինչ եւ  դեպքի պահն անցկացրել է ոստիկանությունում, նա չի կասկածվել կամ մեղադրվել որ եւէ անօրինական արարք կատարելու մեջ, բազմաթիվ անգամ կանչվել է ոստիկանություն  եւ ներկայացել, հետ եւաբար  եւ փախուստի որ եւէ պատճառ չի ունեցել, բացի այդ նրա մարմնի վրա բռնության հետքեր են եղել: Ունենք լուրջ կասկածներ, որ Լեւոն Գուլյանը մինչ եւ լուսամուտից ընկնելը դաժան վերաբերմունքի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից:

2012 թ. մայիսի 10–ին  եւ 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստի շրջանակներում դիտարկվեց Հայաստանի երրորդ պարբերական զեկույցը՝ երկրում խոշտանգումների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Պետության առջ եւ բարձրացրած հարցերից մեկը վերաբերում էր Լեւոն Գուլյանի մահվան դեպքին։

2012 թ. փետրվարի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 4–րդ անգամ կարճեց Գուլյանի մահվան առիթով հարուցված  քրեական գործը՝ չկատարելով  ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թ. օգոստոսի 27-ի որոշումը «վերացնել անձի՝ նախաքննության ընթացքում թույլ տրված իրավունքների  եւ ազատությունների խախտումները»։

2012 թ. փետրվարի 22-ին Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչները բողոք են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելուվ ճանաչել Լեւոն Գուլյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 5-րդ (ազատության  եւ անձնական անձեռնմխելիության իրավունք)  եւ 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով ամրագրված խախտումները։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բազմաթիվ անգամ պահանջել է իրականացնել  Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների թափանցիկ  եւ արդյունավետ քննություն, սակայն  անցել է արդեն 6 տարի  եւ լիարժեք քննություն չի իրականացվել։

Դատապարտում ենք  քննությունն իրականացնող մարմինների անգործությունը  եւ գործը բացահայտելու կամքի բացակայությունը, որի արդյունքում մեղավոր անձինք չեն հայտնաբերվել  եւ չեն ենթարկվել պատասխանատվության։

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից ձեռնարկել միջոցներ գործի արդյունավետ քննություն իրականացնելու ուղղությամբ, պատասխանատվության ենթարկել քննություն իրականացնող մարմինների՝ սույն գործի համար պատասխանատու անձանց, ովքեր չեն իրականացնում ՀՀ դատարանների  որոշումները, իրականացնել խոշտանգումների դեպքերի լիարժեք քննություն՝ ՄԱԿ–ի Խոշտանգումների  եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան։

 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031