Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր կորան Գյումրու 599 շենքերն ու երաժշտական դպրոցը, որոնք փաստաթղթերով կան, սակայն իրականում չկան

Մայիս 13,2013 19:22

Այսօր Գյումրու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել` տեղեկացնելու, որ Գյումրու Շերամ, Մուշ 1, Մուշ 2 թաղամասերի թվով 599 շենքեր թե եւ փաստաթղթերով կան, սակայն իրականում գոյություն չունեն: Փոխքաղաքապետը նշեց, որ իրենք այս մասին բարձրաձայնում են, որպեսզի հետագայում տարաձայնություններ չառաջանան, թե դրանք եղել են, սակայն համայնքը տեր չի կանգնել: «Դրանք քաղաքապետարանի բալանսում են, քաղաքապետարանում իրականացվում են գյուքագրման աշխատանքներ, քանի որ նոր քաղաքապետի նշանակումից հետո հանձնարարական կար գույքագրում իրականացնել, որպեսզի համայնքի տնտեսությունը պարզ լիներ, թե ինչ կա, ինչ չկա, ինչ է ավել, ինչն է պակաս: Բոլորիդ պարզ է, որ այդ գործընթացը չէր կարող տեղի ունենալ նախորդ երկու ամիսներին, որովհետ եւ էսքան շենք-շինություն, անգամ հենասյուները, մայթերը, փողոցները պետք է գույքագրվեին: Գույքագրումը բոլոր մասերով ավարտված է, բացի քաղաքաշինական մասից, որը շատ ծավալուն է: Քաղաքաշինական ոլորտում ամփոփ գույքագրումից հետո ամեն ինչ պարզ կլինի, որովհետ եւ կան փաստեր, դեպքեր, որոնք դեռ պարզաբանման կարիք ունեն: Օրինակ՝ պայմանականորեն երաժշտական դպրոց կա փայտաշեն, որը որ բալանսում կա, բայց փաստացի չկա: Տնօրենը զեկուցագրում ներկայացրել է, որ քանդվել է քաղաքապետի (խոսքը Վարդան Ղուկայանի մասին է Ա.Ն.) բանավոր հանձնարարությամբ, փայտերը ուղարկվել են եկեղեցու շինարարությանը, բոլոր դեպքերում դրանք պարզաբաման հարցեր են»,- ասաց փոխքաղաքապետը:

Այժմ էլ վերջիններս մոլորվել են, թե ի՞նչ պիտի անեն թվով 599 շենքերի հետ, որոնք փաստաթղթով կան, սակայն փաստացի չկան: Սրանք ռուսների հեղինակած կիսակառույցներն են, հիմնականում բազամաբնակարան շենքեր, որոնք  ամբողջապես թալանվել են: «Եթե դրանք օտարվել են ու քանդվել են, էդ դեպքում մեզ հիմքեր են պետք, մուտքերի մասով, եթե դրանք չեն օտարվել, անտերության է մատնվել, անփութության է ցուցաբերվել», -ասաց փոխքաղաքապետը: Քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանն էլ հավելեց, որ այդ շենքերի հիմքերը գցվել են ռուսական կազմակերպության կողմից, երկրաշարժից անմիջապես հետո, սակայն 2002-2003 թվականներից դադարեցվել է գործընթացը, ու այդ ժամանակվանից սկսվել է ալան-թալանը: Մեխանիզմը թալանելուց հետո, գյումրեցիները անցել են բնակելի շենքերին, եւ եթե այն ժամանակ կար 599 կիսակառույց շենքեր` 2, 3, 4 հարկանի, ապա թալանից հետ պիտանի են մնացել ընդամենը 27-ը, որոնք, ըստ պարոն Կարապետյանի, կարելի է փրկել, կառավարության կողմից գումար հատկացնել, վերակառուցել ու դրանք տրամադրել քաղաքի անօթեւաններին:

Նշենք, որ ալան–թալանի ժամանակ այս շենքերում մի քանի տարի առաջ անգամ երեխա զոհվեց, ուստի եւ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը նախազգուշացնում է, որ խիստ վթարայինները չքանդելու դեպքում, դրանք փորձանքի բույն են, գործազուրկ գյումրեցիները հանուն ամրանների պատրաստ են անգամ իրենց կյանքը զոհել, նրանք մեծամասամբ թալանում են գիշերով:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նախկին շնարար says:

    Կարծում եմ, Կարապետյան Հրայրը, ով հին գելերից է և երկար տարիներ ղեկավարել է այն նբաժինը, որն այսօր նորից ղեկավարում է, շատ լավ գիտի քաղաքապետարանի բալանսում գտնվող ամեն մի շենքի ու շինության մասին, էնպես, որ թող կարողանա իր հիմիկվա ղեկավարներին ճիշտ ներկայացնել ամեն ինչ:599 էլ , 27 -ն էլ ինքը գույքագրած կլինի

  2. sara says:

    իսկ ով է ասել,որ գիշերային թալանչիներն են այդ ամբողջը գողացել:բա վարդանիկը որռեղ էր….Մուշի ու շատ այլ կիսակառույցների ալան-թալանյը իրականացնում էին նախկին քաղաքապետի որդին և եղդորորդին՝անմեղսունակ սպարտակը և բենզինիստ կոլիկը իրենց ընկերներից մեկի հետ:

  3. Համլետ says:

    Այդ գործընթացի հիմքը դրեց Շիրակի նախքին մարզպետ Արարատ Գոմցյանը…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031