Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է վաղը կայանալիք Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացման արարողությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Այո, հրավեր եղել է, եւ կարծում եմ` կմասնակցի»,- նշեց նա:
Առայժմ հայտնի չէ` Ռոբերտ Քոչարյանը եկեղեցու բացման արարողությանը կմասնակցի կնոջ` Բելա Քոչարյանի հետ, թե առանց նրա:
Նշենք, որ մայիսի 14-ին Հայաստանի եւ Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Այդ եկեղեցին կառուցվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով: