Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավաբանական վարչության ավագ մասնագետը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին

Մայիս 13,2013 17:14
PrevPhoto
NextPhoto

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես www.shamshyan.com-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 23:50-ի սահմաններում Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 53-ամյա Անահիտ Գալստյանը, վարելով Mercedes մակնիշի 21 QQ 002 համարանիշի ավտոմեքենան, Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի հատման խաչմերուկում վրաերթի է ենթարկել հոտիոտն` 65-ամյա Շուռա Ղարիբյանին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդ Ա. Գալստյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ: Քննիչ Ա. Ճանճապանյանի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Վրաերթի ենթարկողը ոչ թե 53 տարեկան է, այլ՝ 23, անձամբ եմ ճանաչում ավտոմեքենայի տիրոջը՝ Անահիտ Գալստյանին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031