Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող օրիորդը` ֆոտոմոդել

Մայիս 13,2013 16:45

Մերի Մեժլումյանը (ք.Կապան) պատերազմի հետևանքով ստացել է հաշմանդամություն` նրա երկու ձեռքերը և մի ոտքն անդամահատված են։ Սակայն Մերին ակտիվ ապրելակերպ է վարում։ Ավելին, նա միշտ երազել է ֆոտոմոդել դառնալ… Եվ դարձա՜վ։

Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ` «Ունիսոն» ՀԿ-ի կողմից իրականացված «Շրջանակից այն կողմ» նախագծի շրջանակներում, ի թիվս 11 հաշմանդամություն ունեցող աղջիկների, Մերին փայլուն կերպով իրագործեց իր երազանքը` դառնալով լավագույն ֆոտոմոդելներից մեկը։ Դրանում, անշուշտ, նրան օգնեց բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմը (ոճաբան Սեդա Մանուկյանը «Ատեքս»-ից, դիմահարդար Սոնա Աբրահամյանը և այլք)։

MyNews.am կայքի համար ընտրվել են միայն դեռեւս չհրապարակած լուսանկարները (հեղինակ` Ռասմիլա Ալավերդյան)։

PrevPhoto
NextPhoto

Ռասմիլա Ալավերդյան՝ (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031