Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանի լռելու ժամանակը

Մայիս 13,2013 16:36

ԲՀԿ խմբակցության պատգամավոր եւ Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը հրաժարվում է հարցազրույցներից: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Արսենյանն ասաց. «Հարցազրույց չկա, ոչ մեկին»: Երբ հետաքրքրվեցինք՝ թե ե՞րբ է նախատեսում հարցազրույցներ տալ, ասաց. «Երբ կհասկանանք, որ խոսելու ժամանակն է»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո մի մինի- հարցազրույցում Գուրգեն Արսենյանն ասել էր, թե իր «միսիան ավարտված է» համարում: Սույն արտահայտությունն առաջացրել էր ԲՀԿ-ականների տարակուսանքը: Այնուհետեւ մամուլում «ԲՀԿ-ում մեր աղբյուրներին» հղումով լուրեր տպագրվեցին, որ մայիսի 5-ից հետո ԲՀԿ-ում խուճապ է: Ավագանու ընտրություններում ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը հերքել էր այդ լուրերը՝ ասելով, որ նման լուրեր տրամադրողն իրականում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում է: Թե հատկապես ո՞վ է, տիկին Զոհրաբյանը չէր հստակեցրել, բայց խոսակցություններ են շրջանառվում, որ խոսքը Գուրգեն Արսենյանի մասին է: Aravot.am-ը ցանկանում էր պարոն Արսենյանից այս հարցերի պատասխանները ստանալ, սակայն պարզվեց, որ դեռ «խոսելու ժամանակը» չէ:

Ի դեպ, ԲՀԿ-ն որոշել է վերցնել ավագանու մանդատները: 17 մանդատով ԲՀԿ-ն կզբաղեցնի երկրորդ տեղը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031