Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, արդյոք, որ մինչեւ նոր նախարար նշանակելն իրեն առաջարկվել է անդամակցել ՀՀԿ-ին, ինչն ինքը մերժել է: «Առանց մեկնաբանության: Կյանքում կան արժեքներ, որոնց իրավունք չունես դավաճանելու», – պատասխանեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:
Հրաչյա Ռոստոմյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ