Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը խոստովանում է՝ ՀԱԿ-ի 7 մանդատի համար ամագ ունեն միջազգային կառույցները

Մայիս 13,2013 16:22

«Այն, որ մեզ տվեցին 7 տոկոս, իրական ապացույցն է, որ ռեժիմը մաթեմատիկական ճշգրտությամբ կարող է գրել ցանկացած ուզած թիվ: Բացատրեմ, թե ինչու մեզ տվեցին 7 տոկոս, թեեւ մենք ունեինք 30-35 տոկոսի աջակցություն: Որովհետեւ դուք հասկանում եք, որ ռեժիմի համար որեւէ դժվարություն չէր մի կես տոկոս իջեցնեին մեր տոկոսը եւ մենք չանցնեինք պառլամենտ: Այսինք, տային 6.5 տոկոս: Ինչու են տվել 7՝ պարզ պատճառով, որովհետեւ միջազգային հանրությունը այն ժամանակ, կոնգրեսի 5 տարվա պայքարից հետո, հստակորեն ասել էր այս իշխանություններին, որ եթե կոնգրեսը չանցնի պառլամենտ, ուրեմն մենք այդ ընտրությունները չենք ճանաչի որպես դեմոկրատական: Գնացել են նման գործարքների՝ միջազգային հանրությունը եւ իշխանությունը: Նրանք պնդեցին ընդամենը այդ 7 տոկոսի վրա, եւ իշխանությունը տվեց այդ 7 տոկոսը՝ իր լեգիտիմությունը կնքելու նպատակով: Իսկ այս դեպքում, արդեն միջազգային ճնշում չի եղել, որովհետեւ տեղական ընտրությունները այդքան չեն կարեւորվում միջազգային հանրության կողմից»,- ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը  այսպես էր բացատրել, թե ինչու խորհրդարանական ընտրություններին իշխանություններն իրենց 7 մանդատ տվեցին, իսկ ավագանու ընտրություններում՝ ոչ:

Այսօր այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պարզաբանեց, որ Լեւոն Զուրաբյանը շատ ճիշտ է. «Այդ 7 հոգիանոց խմբին, շատ ճիշտ է ասում Լեւոն Զուրաբյանը, որ մենք ամագ չենք ունեցել: Միջազգայիններն են ամագ ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031