Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին փոխելը քաղաքակա՞ն նշանակում էր, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Միանշանակ: Ես այդ հարցին պատասխանել եմ: Պատասխանել են նաեւ նշանակողները: Իմ համոզմամբ, սպորտը քաղաքականությունից դուրս է եւ այն քաղաքականացնել պետք չի: Երբ ինձ նշանակում էին նախարար, ես դուրս եկա ԲՀԿ-ից: Իսկ այսօր վերադառնում եմ: Մոտ օրերս դիմում եմ ներկայացնելու, որպեսզի ինձ ընդունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ