Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերն ուշացած էր»

Մայիս 13,2013 15:57

Aravot.am-ը այսօր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե իրենք ընդունելո՞ւ են Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը՝ մայիսի 19-ին «Անի» հյուրանոցում քննարկելու եւ մեր երկրի արտագաղթի, խնդիրների համար մի ելք գտնելու: Նա պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերն ուշացած էր: Ուշացած հրավեր էր: Շուտ մենք էինք կանչում, որ անեինք՝ չեկավ: Մեր երկրում հիմա իրավիճակը շատ հանգիստ է, եւ հասարակությունը հեռացել է Րաֆֆիից: Հասարակական երեւույթ չէ»:

Մեր դիտարկմանը՝ բայց խնդիրները չեն լուծվել, չէ՞՝ նա պատասխանեց. «Խնդիրները Րաֆֆին չի լուծելու: Խնդիրները լուծելու են գործող իշխանությունները եւ արդեն կառավարության ծրագիրը կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031