Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբագրի եւ նրա ամուսնու սպանության գործով ամբաստանյալը ցուցմունք տալիս վատացավ

Մայիս 13,2013 15:40

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը ընդհատել է դատական նիստը եւ հրավիրել շտապօգնության բժիշկներին:

Այսօր շարունակվում էր «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու՝ Յուրա Սրապյանի սպանության գործով մեղադրյալներ, «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանի եւ նրա որդու՝ Հակոբ Աբաջյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հակոբ Աբաջյանը դեռ չէր ավարտել իր ցուցմունքը, նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի հարցի՝ «ինչպե՞ս ես ցույց տվել Յուրիկի դիակի վայրը» ժամանակ վատացավ՝ հասցնելով պատասխանել. «ինձ բերել, կանգնեցրել են փոսի մոտ, մեզ սպասում էին (նկատի ուներ ոստիկաններին): Նրանք սկզբից մինչեւ վերջ ինձ թելադրել են…»:

Ապա ամբաստանյալը ասաց, որ սրտի հետ կապված խնդիր ունի, ինչի պատճառով ընդհատվեց դատական նիստը:

Մանրամասներն՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031