Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը հուշում է, թե երբ կհեռանա ՀՀԿ-ն. «Երբ Փոքր Մհերը ժայռից դուրս գա» (Տեսանյութ)

Մայիս 13,2013 14:30

Այսօր «Արցախ» ակումբում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարց ուղղեցին՝ Դուք ներսի մարդ եք, կիմանաք, եթե ընտրություններով հնարավոր չէ ՀՀԿ-ին հեռացնել իշխանությունից, ապա ինչպե՞ս է դա հնարավոր: Նա պատասխանեց. «Ես կածում եմ, որ ՀՀԿ-ն դեռ անելիքներ ունի: Ցանկացած այլ քաղաքական ուժ, եթե իշխանություն լիներ, կտար Ղարաբաղը: Ղարաբաղյան հարցն է, սկզբունքների տարբերություն է, բնականոն հարաբերություններ: Մենք ասում ենք ոչ թե բարի-դրացիական հարաբերություններ, այլ բնականոն հարաբերություններ: Ասենք, ՀՅԴ-ն այդքան ուժ չունի, դրա համար ՀՀԿ-ն պետք է լինի»:

Գալուստ Սահակյանը սկսեց մեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ առհասարակ ընդդիմությանը, որ չեն փորձում միասնական ճակատով հանդես գալ եւ զրոյացրեցին իրենք իրենց. «Մենք ուրախացել էինք, ճիշտն ասած, որ Րաֆֆին 37 տոկոս ձեն էր վերցրել, որովհետեւ էն, ինչ ասում էինք կառույց իշխանություն, կառույց ընդդիմություն՝ բնական ճանապահով հասունացել էր: Բայց ընդդիմադիր լինել՝ նշանակում է Ազատության հրապարակում մեծ-մեծ խոսել, ժողովրդին տրամադրել, հիմա էլ նեղանալ, որ արտագաղթը կշատանա»:

Հարցին՝ կարելի՞ է ենթադել, որ այս ամեն ինչի մեջ Վովա Գասպարյանի հետ աղոթքը սխալ էր՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Աղոթքը հայ մարդու համար ո՞նց կարող է սխալ լինել: Հայը միշտ էլ եւ մտքում, եւ էնպես աղոթում է»: Լրագրողները ճշտեցին՝ ի՞նչ պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, որ չարեց՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախեւառաջ իրենց գրասենյակները ամբողջ մարզերում պիտի ձեւավորեր, պիտի իշխանությունների հետ խոսեր: Մենք առաջարկեցինք, որ վերահսկող անկախ մարմիններ տանք քեզ, ոչ թե նախարար, այլ որպեսզի ընդդիմությունը ամեն օր կարողանար իշխանությունից հաշվետվություն պահանջել: Բայց չէ, ամեն օր երգում էին թագավոր լինելուց լավ բան երգը, որը ցաքուցրիվ արեց ամբողջ ընդդիմությանը»:

Հարցին՝ ո՞վ է ի վիճակի ՀՀԿ-ին հեռացնել՝ նա պատասխանեց, որ միայն հասարակությունը. «Սովետի ժամանակ էլ էին կրակում մեզ վրա, բայց հասարակությունը կարողացավ հաղթահարել»:

Դուք համաձա՞յն եք, որ հասարակությունը համախմբված միեւնույն գաղափարն ունի՝ որքան հնարավոր է շուտ իշխանությունից հեռացնել ՀՀԿ-ին՝ նա պատասխանեց. «Ոչ: Նման գաղափար չունեմ, դա կլինի, եթե Փոքր Մհերը ժայռից դուրս գա: Հասարակության խորհրդանիշը հենց Փոքր Մհերն է, որը, իհարկե, մեզ մոտ է, բայց դուք չեք տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Հետո էլ ասում են էս մարդն անխելք է: Հստակ կանխատեսում է ինչն ինչպես ու երբ է լինելու: Մենակ մի բան ոնց որ էնքան էլ լավ չի գլխի ընկնում, որ բան չմնաց Մհերի ժայռից դուրս գալուն …

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031