Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարիի հայցը մերժվեց

Մայիս 13,2013 14:11

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀ ոստիկանությունից եւ ֆինանսների նախարարությունից 850 հազար դրամ գումար: Նա դատարանին հայտնել էր, որ հանդիսանում է  «ՎԱԼ Օթոմեյշըն» ՍՊԸ նախագահ եւ որ ՀՀ ոստիկանության կողմից վարչական վարույթ է հարուցվել իր դեմ՝ կապված հերթական քաղաքական ակցիայի հետ, սակայն մեկուկես տարի ինքը ստիպված գտնվել է դատական քաշքշուկների մեջ եւ այդ ընթացքում կորցրել ՍՊԸ գործունեությունից սպասվող եկամուտները: Գասպարին նաեւ հայտնել էր, որ հետագայում ոստիկանությունը հրաժարվել է իր հայցապահանջից:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը   քիչ առաջ դուրս գալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց Գասպարիի հայցը մերժելու մասին վճիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031