Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի պարագայում երկրորդ սցենար կա

Մայիս 13,2013 14:04

Այսօր  «Ելակետ»  ակումբում  տարածաշրջանային զարգացումներին անդրադարձավ  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Շատ է խոսվում սիրիական իրադարձությունների մասին,  եւ այս պարագայում գործ ունենք պատերազմական իրավիճակի հետ:

«Ասադին աջակցում են այլ երկրներ, Ռուսաստանը, Չինաստանը եւ առաջին հերթին՝ Իրանը:  Չի հաջողվում տապալել Ասադի վարչախումբը, նա բավական կենսունակ է, բայց մյուս կողմից՝ նա չի կարողանում վերջնական հաղթանակի  հասնել: Սիրիայի շուրջ ձեւավորվել է ճգնաժամային իրավիճակ»,- նշեց Հարությունյանը, որի մեկնաբանմամբ` բեկումային վիճակը չի բացառում, որ կոնֆլիկտը կկարգավորվի:

Հարությունյանը համարում է, որ Սիրիայի պարագայում երկրորդ սցենար  էլ կա` դա  շարունակական պատերազմն է, սակայն սա ֆանտաստիկ ժանրից է:

«Իրավիճակը կարող է շրջադարձային լինել տարածաշրջանի համար, բացի այդ, շուտով Իրանում ընտրություններ  է լինելու, իսկ շատ բան կպայմանավորվի հենց սրանով»,- նշեց Հարությունյանը:

«Գնդակոծումներն Իրանի դեմ են, քանի որ այն համար մեկ թիրախն է, եւ դա չեն թաքցնում  Իսրայելոմ, սա կատակ չէ, ու այլ մոտիվներ չկան: Թվում է,  թե Միացյալ Նահանգների նման գերտերությանը չի հաջողվում տապալել Սիրիային, բայց վերջինն ունի լավ զինված բանակ: Մերձավոր Արեւելքում տեղի է ունենում ցեղասպանություն, այսինքն` հետաքրքիր ցեղասպանություն է, արաբները ոչնչացնում են հենց արաբներին: Մահմեդական աշխարհը քաոսիկ իրավիճակի բերելու խնդիր կա»,- հավելեց Հարությունյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031