Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ին օգնել է «չկողմնորոշված ընտրազանգվածի» ճիշտ կողմնորոշվե՞լը

Մայիս 13,2013 13:58

Այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ ընտրական ցիկլի ավարտից հետո կարելի է հստակ փաստել մի բան` ընտրական գործընթացների նկատմամբ մեր երկրում նոր կուլտուրա է ձեւավորվում, բարձրանում է վստահելիության աստիճանը: Անդրադառնալով այն իրողությանը, որ Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփումից եւ վերահաշվարկից հետո էլ, որ «Բարեւ Երեւանը» դեռ շարունակում է վիճարկել ընտրությունների արդյունքները, բանախոսն ասաց, որ դա էլ ժողովրդավարական իրավիճակի արտացոլումն է ու հաշվի առնելով իրական հիմք ունեցող խնդիրները, պետք է առաջ շարժվել`զարգացնելով ժողովրդավարության զարգացումը: «Ընտրական գործընթացներում մեծամասնություն եւ փոքրամասնություն ստացած ուժերի փոխհարաբերությունները նաեւ միակողմանի մեղադրանքներով են առաջնորդվում: Բայց, իրավական շրջանակներում ընձեռնված վերահաշվարկի գործընթացը, որը որոշ տեղերում իրականացվեց, ցույց տվեց, որ ՀՀԿ-ի ձայները դեռ մի բան էլ ավելանում են: Իսկ այն տեղամասերում, որտեղ ընդդիմության ձայներն են ավելացել, միեւնույն է, էական արդյունք չեն գրանցել: Այս պարագայում վիճարկումը որեւէ քաղաքական, թեկուզ ձեւական արդյունք բերել տվյալ քաղաքական ուժին`չի կարող»:

Հարցին`ինչո՞ւ է հայաստանցիների մեծամասությունն այս իրավիճակում այնուհանդերձ վստահում իշխանությանը, բանախոսը նկատեց, որ եթե մաթեմատիկորեն նայենք` դժգոհ մարդը պետք է ձայն տա ընդդիմությանը, մնացյալը`իշխանությանը. «Բայց մենք ունենք կայուն էլեկտորատ, որը հստակ իշխանության օգտին է: Այս պարագայում մեծ դերակատարում է ունեցել չկողմնորոշված էլեկտորատը, որը ի վերջո, ռեալիստական որոշում է կայացրել`քվեարկելով իշխող ՀՀԿ-ին»: ՀՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ, ցավոք, հայաստանյան ընդդիմությունն այդպես էլ չի հաջողում իրական հակակշիռ դառնալ իշխանությանն իր ծրագրերով եւ առաջարկներով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031