«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը «Ելակետ» ակումբում խոսելով Սիրիայի հայ համայնքի մասին, ասաց, որ Սիրիայի հայությունը բավական լուրջ համայնք էր, Սփյուռքի նախարարությունն էլ նրանց աջակցելու համար անում է այն, ինչ կարողանում է, բայց մի մասը լքում է հայրենիքը, մեծ մասը փորձում է շատ հակիրճ չլինել եւ դա խոհեմ քայլ է: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Հարությունյանի, Մերձավոր արեւելքում նկատվում է քրիստոնյա հատվածի նվազում:
«Եվ ադրբեջանական, եւ թուրքական ներկայությունն այնտեղ վտանգավոր է հայության համար: Հայ համայնքը պետք է մտածի փափուկ ձեւով ապաստարան գտնել Հայաստանում, բայց եթե ունենայինք համապատասխան ռեսուրսներն այստեղ»,- ասաց Հարությունյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ