Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Ջրի համար նույնիսկ պատերազմներ են եղել»

Մայիս 13,2013 13:19

Jur_1 Jur_3Այսօր Ազգային ժողովում ՀՀ պատգամավորների եւ ԱԺ փոխնախագահների տեղը զբաղեցրել էին երիտասարդ խորհրդարանականներ, որոնք Եվրախորհրդի անդամ 15 երկրներից Հայաստան էին ժամանել` Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի նիստին մասնակցելու: Այս երիտասարդական խորհրդարանը երիտասարդներին մեկտեղել է` ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցելու նպատակով: Հայաստանի, Բելգիայի, Խորվաթիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի,Ռուսաստանի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Մոլդովայի եւ այլ երկրների մոտ 100 երիտասարդ հենց խորհրդարանում երդվեցին, որ իրենց ստացած տեղեկատվությունը կփոխանցեն այլ երիտասարդների եւ իրենց երկրներում ակտիվորեն կմասնակցեն ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները լուծելուն:

Երիտասարդների նիստին հրավիրված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատկերավոր ներկայացրեց ջրի կարեւորությունը. «Ժողովրդի լեզվով ասած` ջուրը կյանք է բոլոր ժամանակներում: Բոլոր ժողովուրդների համար ջուրն ունեցել է կենսական նշանակություն, ջրի համար նույնիսկ պատերազմներ են եղել»:

«Կառավարման համակարգն է որոշում, ով, երբ եւ ինչպես է ջուր ստանում»,-երիտասարդ խորհրդականներին իրենց փորձը փոխանցեցին ջրային ռեսուրսների կառավարման մասնագետները: Նրանց համոզմամբ. «Ջուրը եւ ժողովրդավարությունը նույն բանն են, երկուսն էլ կենսական անհրաժեշտություն են մարդկության համար»:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի խոսքերով. «Այսօր ջրի արդյունավետ կառավարումը համաշխարհային կարեւորագույն խնդիրներից է: Այն մատչելի եւ հասանելի դարձնելու համար յուրաքանչյուր սպառողին ռեսուրսների արդյունավետ կառավարում է անհրաժեշտ, ուստի կարեւոր է, որ մատաղ սերունդը մասնակից դառնա այս խնդիրների լուծմանը: Միջազգային համագործակցությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար»:

Aravot.am-ի հարցին, թե երկրների կառավարությունները հեշտությա՞մբ են ընդունում երիտասարդ խորհրդարանականների ծրագրերը եւ խոչընդոտներ չե՞ն առաջացնում նրանց համար, երիտասարդ պառլամենտի ղեկավար Մարիա Երամովան պատասխանեց. «Մեր երկրում կա մի այսպիսի երիտասարդ խորհրդարան, բայց խնդիրն այն է, որ այնտեղ շատ բարդ է ընկնել: Այո, ցավոք, ոչ բոլոր տեղերում է գործում ժողովրդավարական համակարգը, բայց մեր կառավարությունը պատրաստ է համագործակցության: Մեզ նույնիսկ օգնել են երիտասարդական 9-րդ պառլամենտը կազմակերպել Ռուսաստանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031