Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւան» դաշինքը դիմելու է դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի որոշումը

Մայիս 13,2013 12:39

Այսօր «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը «Վարկած» ակումբում անդրադառնալով ավագանու ընտրություններում որոշ տեղամասերի վերահաշվարկի արդյունքներին՝ ասաց, որ վերահաշվարկի դիմում չեն ներկայացրել, որ իրենց ձայները մի քանիսով ավելանան. «Մենք գիտեինք, որ մեծ հաշվով որեւիցե բան չի փոխվելու: Մենք պետք է ստուգեինք գրանցամատյանները, ապացուցեինք, որ մարդիկ Հայաստանում չեն, բայց ստորագրությունները կան: Արդյունք տվել է: Գրեթե բոլոր ընտրատեղմասերում եղել են ԸՕ խախտումներ: ԿԸՀ-ն իրեն անգործության է մատնել եւ մենք այսօր վիճարկելու ենք ԿԸՀ-ի այդ որոշումը: Այս ընտրությունները որեւիցե բանով չեն տարբերվել նախորդներից: Շատ գաղջ մթնոլորտում են անցել ընտրությունները»:

Նա նշեց, որ գրանցամատյաններ կան, որտեղ նույն մարդու ստորագրություններն են տասնյակ տեղեր, ոչ մի բանով ստորագրությունները չեն տարբերվում մեկը մյուսից: Եվ կան բազմաթիվ այլ խախտումներ էլ:

Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչել:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն մեղադրանքը, որ որոշ տեղամասերում «Ժառանգության» հանձնաժողովի անդամները հանցավոր համաձայնության են եկել եւ գործարք են արել ՀՀԿ-ի հետ՝ կեղծելով ընտրությունները՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս պարոն Զուրաբյանին, որ չզբաղվի նման անհիմն գործերով: Տեղամասեր կան, որտեղ «Ժառանգության» անդամները իրենց լավ չեն պահել, եւ դա իհարկե դատապարտում եմ: Բայց տեղեր էլ կան, որ ՕԵԿ-ի հանձնաժողովի անդամն է խախտում հայտնաբերել, դրանից ի՞նչ կարելի է եզրակացնել»:

Դավիթ Սանասարյանի անձնական կարծիքով, չնայած գնում են ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն, բայց պետք է վերցնել մանդատները:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031