Ձեզ են գրում Երևանի Ջրվեժի «Մայակ» թաղամասի 3 շենքի բնակիչները: Մեզ մոտ մի քանի ամիս է ինչ աղետալի վիճակ է: Մասնավորապես Երևան-Ջուր ընկերությանը պատկանող շենքի մոտով հողի միջով անցնող ք.Երևանին մատակարարվող ջրի մագիստրալներից մեկը վնասվել է և շենքի տակ է լցվում մեծ քանակությամբ խմելու ջուր, ինչի հետևանքով օր օրի խարխրլվում են շենքի հիմքերը: Բնակիչները բազմաթիվ անգամ դիմել են «Երևան-Ջուր» ընկերությանը, սակայն ապարդյուն, քանի որ վերը նշված ընկերության աշխատակիցները տեղանքը զննելուց հետո պատճառաբանել են, թե այս վերանորոգումը կախված է մեծ ծախսերի հետ (նշեմ, որ շենքի տակ և հարակից գործող 2 խանութների տերերը նրանց առաջարկել են իրենց ֆինանսական օգնությունը):
Բնակիչները պարբերաբար զանգահարում են նշված ընկերություն, որտեղից իրենց պատասխանում են, որ իբր իրենց մոտ վթարներն այնքան շատ են, որ հիմա այդ հարցով չեն կարող զբաղվել:
Կից ուղարկում ենք ֆոտո նկարներ (նկարներն արվել են, երբ մի քանի ժամով անջատվել էր Ջրվեժի ջրամատակարարումը)»: