Aravot.am-ի հարցին ի պատասխան` Սեդրակյանն իր բոլոր ասուլիսներում ասում էր թե շատ բան գիտի նախագահ Սերժ Սարգսյանի անցյալի մասին, նույնիսկ բերելով օրինակներ, ասում էր, թե նա վերացնում է իր ճանապարհից բոլոր խոչնդոտները, իսկ իրեն համարում էր Սարգսյանին մրցակից, ձեր կարծիքով, սա այդ դե՞պքն է, այսինքն` Սերժ Սարգսյանն ուզում էր վերացնել իր ճանապարհին կանգնած Վարդան Սեդրակյանին`փաստաբան Ալեքսանդր Սիունյանը պատասխանեց. «Ես Սերժ Սարգսյանին ձայն չեմ տվել, ու ի դեպ` ոչ էլ Րաֆֆիին, բայց Սեդրակյանը Սարգսյանին մրցակից չէր, ինչքան էլ որ ինքն այդպես էր ասում: Սա այդ դեպքը չէ, կարծում եմ՝ սա սխալմունք է»:
Դիտարկմանն էլ`ի՞նչ ուներ Հայրիկյանը Սեդրակյանի դեմ, որ ասում է, թե գնալու է մինչեւ վերջ, որ մեղավորները պատժվեն` Սիրունյանը ասաց. «Դե ինչ ուզում էր ստացավ էլի, իսկ եթե էլի է ուզում՝ թող ձեռք պարզի, էլի փող կտան»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ