Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրակողն ասում է, որ Սեդրակյանն իրեն ասել է, թե Հայրիկյանին վախեցնել է պետք…

Մայիս 13,2013 11:57

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը խոսեց Սեդրակյանի գործով դատավարության մասին, որը սկսվելու է վաղը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները եւ 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը:

«Սեդրակյանի գործը մեծ թերություններ ունի, առաջին հերթին՝ մենք չենք կարողանում հասկանալ, որ եթե նույնիսկ այդ դժբախտությունը կատարվել է, Սամվելը կրակել է եւ այլն, այդ ամբողջ վեց հատորանոց գործի մեջ ո՞ւր է Վարդան Սեդրակյանը, նրան ինչքան փնտրում՝ չենք գտնում»,- ասաց Սիրունյանը, որը մեկնաբանելով գործի էությունը ասաց, թե կրակողն ասում է, որ Սեդրակյանն իրեն ասել է, թե Հայրիկյանին վախեցնել է պետք ու զարմանում է, որ այժմ այս ցուցմունքով պետք է Սեդակյանին դատեն:

«Ես չեմ կարողանում հասկանալ, որ այս կարգի կարեւորագույն գործով քիլերին ձերբակալում են ու փոխանակ մեկուսացնեն, տանում հեռուստատեսությամբ ցույց են տալիս, այն պարագայում, երբ նրան պետք է մեկուսացնել ու ճանաչում անել: Կամ` Խաչիկ Պողոսյանն ասում է՝ կրակել եմ, բայց քննչական փորձաքննություն չի արվել, բայց երբ նա ցուցմունք է տվել, թե տուն գնալուց զենքը գցել եմ այսինչ տեղը` դրա փորձաքննությունն արվել է: Այս գործում նույնիսկ քիլլերին հոգեբուժական փորձաքննության չեն ենթարկել»:

Սիրունյանի խոսքով` նա, ով ուզում է Սեդրակյանի գլխին սարքել, ինքը ոնց նայում է՝ Խաչիկն էլ այս գործի հետ կապ չունի, որովհետեւ`«Նրա տանը խուզարկություն են անում, զենք չի հայտնաբերվում, երկու օր հետո հանկարծ գալիս է կինը ու այն ներկայացնում, ապա անցնում է երկու օր եւ նա բերում է փամփուշներն ու ասում թե զենքը դատարկ էի բերել: Դուք տեսե՞լ եք, որ քիլլերն գործն անի հետո գնա գործի փողը խոսելու, ախր սա բրազիլական սերիալի է նման»:

Սիրունյանի փոխանցմամբ, իրենք ամեն կերպ փորձել են կապ հաստատել Պարույր Հայրիկյանի փաստաբանի հետ, քանի որ Սեդրակյանի ամբողջ գույքը, անգամ սառնարանը կալանքի տակ է, նրան նույնիսկ նամակ են գրել, սակայն իր կոլեգայից առ այսօր պատասխան չի եղել:

Վարդան Սեդրակյանը ցուցմունք չի տվել՝ եւս մեկ անգամ հիշեցրեց փաստաբանը, նշելով թե մեր դատաիրավական համակարգը լացելու վիճակում է, հավելելով, որ վաղը` դատավարության ժամանակ թախանձագին խնդրելու է հիմքեր ցույց տալ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031