Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իր նորածին աղջկան խեղդած 46-ամյա մայրապետը դատապարտվեց պայմանական ազատազրկման

Մայիս 13,2013 11:44

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1967թ. ծնված Ն. Ժ.-ի դատավարությունը: Դատարանն ապացուցված է համարել այն, որ վերջինս խեղդել է իր համար անցանկալի ծնունդ համարվող նորածին աղջկան:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի, 2012թ. օգոտոսին լինելով հղիության 5-րդ ամսում, կինը նոր է հասկացել, որ հղի է, քանի որ մինչ այդ որեւէ ֆիզիոլոգիական փոփոխություն չի նկատել: Լինելով 6 երեխայի մայր, ունենալով 2 թոռ,ամուսնուց վախենալով եւ սոցիալապես անապահով վիճակից դրդված, մտածել է ազատվել երեխայից եւ բոլորից գաղտնի խմել է հղիությունն ընդհատելու համար նախատեսված դեղեր, սակայն դրանք իր համար ցանկալի արդյունք չեն տվել: Իր որովայնի աստիճանաբար մեծացումը տան անդամներին եւ գործընկերներին բացատրել է առողջական խնդիրներով,որ ստամոքսի փքվածություն ունի:

Դատարանն ապացուցված է համարել այն, որ Ն.Ժ.-ն 2012թ. դեկտեմբերի 11-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, զգալով ծննդաբերության սկիզբը, գնացել է իրենց առանձնատանը կից խոհանոց, ծննդաբերել է իգական սեռի երեխա, նորածնին փաթաթել է անթեւ ժիլետի եւ պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ խեղդամահ արել: Երեխային դրել է խոհանոցում գտնվող բազմոցի եւ թախտի արանքում՝ առավոտյան գաղտնի հուղարկավորելու նպատակով: Դրանից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ժամանած «շտապ օգնության» անձնակազմին հայտնել է, որ ունեցել է 2 ամսվա հղիություն, վիժում, իսկ պտուղն ընկել է զուգարանի անցքը:

Ն. Ժ.-ն միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, ասելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները: Մեղադրողը արագացված դատաքննություն անցկացնելուն չի առարկել:

2013թ. մայիսի 6-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով («Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը») Ն.Ժ.-ին դատապարտել է 3 տարվա ազատազրկման եւ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ վճռել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել 3 տարվա փորձաշրջան:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ կնոջ խնամքի տակ են անչափահաս 3 երեխաներ, ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում:

Հավելենք, որ Ն. Ժ.-ն աշխատում է «Վանաձորի բժշկական կենտրոնում» որպես մայրապետ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031