Միացյալ Թագավորության արքայազն Հարրին, որ գտնվում է ԱՄՆ-ում, Կոլորադոյում վոլեյբոլ է խաղացել պատերազմների թեժ կետերում ծանր վիրավորված ամերիկացի եւ բրիտանացի զինվորականների հետ: Թագաժառանգը լինելու է նաեւ Նյու Յորքում, որտեղ էլ նախատեսում է պոլոյի բարեգործական հանդիպում կազմակերպել, որի հասույթը փոխանցվելու է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի՝ Լեսոտոյի օգնության հիմնադրամին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ