Նորվեգիայում ընթացող շախմատի «Norway Chess 2013» գերմրցաշարի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը միայն հաղթանակներ է տարել:
Նրան հաջորդում է Հիկարու Նակամուրան՝ 2,5 միավոր: Մյուս գրոսմայստերները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Վիշվանաթան Անանդ, Լեւոն Արոնյան, Մագնուս Կարլսեն, Պյոտր Սվիդլեր, Թեյմուր Ռաջաբով՝ 2,0-ական, Վան Հաո, Վեսելին Տոպալով՝ 1,5-ական, Ջոն Լյուդվիգ Համմեր՝ 0,5 միավոր: Այսօր՝ 5-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սեւերով խաղում է Թյմուր Ռաջաբովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ