Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները փակել են Հոկտեմբերյան-Երևան ճանապարհը. Կառավարությունից վնասված բերքի փոխհատուցում են պահանջում

Մայիս 12,2013 18:41

aravot.am-ի էլեկտրոնային հասցեին Համահայկական երիտասարդական շարժման կողմից հաղորդագրություն էր եկել, որով ասվում էր, որ շարժման անդամներից մեկը գտնվում է Հոկտեմբերյանում և տեղեկացնում՝ այսօր 17:30-ի դրությամբ Հոկտեմբերյան-Երևան ճանապարհը փակել են գյուղացիները, որոնք կառավարությունից պահանջում են  կարկուտի արդյունքում գյուղացուն պատճառած վնասի  փոխհատուցում:

Մեզ հաջողվեց խոսել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Պետրոսյան Մելսիդայի հետ, ում ամուսինը նույնպես գնացել էր միանալու բողոքին: Տիկին Մելսիդան պատմեց, որ կարկուտն այս գիշեր վնասել է ամբողջ բերքը, ոչինչ չի խնայել. «Մի ճյուղ չի մնացել: Ամուսինս գնացել է միանալու բողոքին, Գյուղատնտեսության նախարարությունից  փոխհատուցում ենք պահանջում, օգնություն, գյուղացու ձեռքը այլեւս բան չի մնացել, հարյուր տոկոսանոց վնաս է հասցված. կարկուտը համ բաղերն ա վնասել, համ առվույտի դաշտերը, բանջարաբոստանային կուլտուրաները, նույնիսկ մոլախոտը գետնին ա հավասարացրել»,- ասաց տիկին Մելսիդան: Նա պատմեց, որ ամբողջ գյուղն է այդ վիճակում, բոլորի պահանջն էլ ուղղված է կառավարությանը՝ գյուղացու կողքին կանգնելու եւ փոխհատուցում տրամադրելու, այլապես գյուղացուն ապրելու որեւէ միջոց չի մնացել:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031