Երեկ կայացած յոթերորդ տուրում Հայաստանի 14 ներկայացուցիչներից 7-ը՝ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Աղասարյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, հաղթանակ տարան եւ մրցաշարային աղյուսակում որոշ առաջընթաց արձանագրեցին: Մեր տղաներից համեմատաբար լավ դիրքերում են 5,0-ական միավոր վաստակած Գաբրիել Սարգսյանը՝ 17-րդ տեղ, Սերգեյ Մովսիսյանը (նկարում)՝ 21-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 28-րդ եւ Հրանտ Մելքումյանը՝ 43-րդ: Նրանք մեկ միավոր են ետ մնում միանձնյա առաջատարից՝ ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ