Գերծանր քաշային սկանդալային բռնցքամարտիկը հայտարարել է, թե դեմ չէր լինի մարմնավորել Վիլյամ Շեքսպիրի հանրահայտ ստեղծագործության հերոսի կերպարը: «Ես սեւամորթ եմ: Հետեւաբար, ինչո՞ւ ինձ չպատկերացնել շեքսպիրյան Օթելլոյի դերում: Դա հետաքրքիր կլինի», – ասել է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը «New York Daily News»-ին: Այդուհանդերձ, Թայսոնը համեստորեն է գնահատել իր դերասանական վարպետությունը եւ ասել, որ մինչեւ Օթելլոյի «կերպարանափոխվելը» իրեն ժամանակ եւ համապատասխան դասընթացներ անցնել անհրաժեշտ կլինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ