Սեն Պոլ Թրուա Շաթո քաղաքում անցկացված մինչեւ 18 տարեկանների շախմատի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց հայ շախմատիստ Ռուդոլֆ Գրիգորյանը: Նա ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր:
Այս տարիքային խմբի առաջնությունում հանդես էր գալիս նաեւ մեկ այլ հայ շախմատիստ՝ Գարի Ժիրոյանը: Նա իր հայրենակցից ետ մնաց ընդամենը կես քայլ, սակայն լրացուցիչ ցուցանիշերով բավարարվեց չորրորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ