Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» անհյուրընկալ գտնվեց «Տավրիայի» հանդեպ` հինգ անպատասխան գնդակ անցկացնելով սիմֆերոպոլցիների դարպասը:
Այդ խաղում երկու գոլ հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խփած գոլերի քանակը հասցնելով 24-ի: Նա գերազանցեց Սերգեյ Ռեբրովի եւ Մաքսիմ Շացկիխի նախկին ռեկորդը (22)՝ դառնալով Ուկրաինայի ֆուտբոլի պատմության մեջ մեկ մրցաշրջանում ամենից շատ գոլ խփած ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ