Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի 16 ՍՍ 683 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվելով հայտնվել ձորակում։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և Անիի շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Գյումրիի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարոդը 57-ամյա Կեւորկ Զեդանյանն է, իսկ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան 16 շենք 22 բնակարանի հասցեում։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Սամվելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուր՝ shamshyan.com
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի