Արտերկրում ապրող իմ հայրենակիցներ, լրատվական եւ սոցցանցերում մենք բոլորս մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքում ապրող հայրենակիցներին, իրենց արդար պայքարի համար հանուն արժանապատիվ կյանքի, արժանապատիվ աշխատանքի պայմանների համար եւ որ կարեւորն է իրավահավասար ընտրությունների հնարավորություն, կառուցելու համար Պետականություն որ կապահովի իրենց բոլորի իրավունքները: Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ մենք « Իմ Հայրենիք, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա» հանճարեղ տողերը իրականություն դարձնենք, ժամանակն է, որ մենք բոլորս միասնաբար հակակշիռ դառնանք այն ուժերին, որոնց դեմ մենք այդքան հաճախ վրդովվում ենք, այն է՝ ընտրական կեղծարությունների, «թաղի խուժանին» սանձելու եվ նյութական միջոցներ ապահովելու համար այն վերկուսակցական կազմակերպությանը, որ անկախ որեւե գաղափարախոսական տարաձայնությունների, կստանձնի մեր հայրենիքում եվ իհարկե նաեվ սփյուռքում, ազատագրական միասնական ճակատ ստեղծելու անպայմանորեն իրավահավասար սկզբունքներով: Ես համոզված եմ, որ մենք՝ արտերկրում ապրող Հայերս, մեր բարոյական եվ հատկապես նյութական միջոցներով կարող ենք կարեւոր դեր խաղալ մեր ժողովրդի այս օրհասական վիճակում:
Մեր սփյուռքահայ գաղութների կուսակցությունները եվ հայրենակցական կազմակերպությունները բերանները ջուր առած անտարբեր նայում են, թե ինչպես հերթական Սպիտակ եղեռն Է տեղի ունենում մեր Հայրենիքում, եվ բոլորը են իրեց հերթին շնորհավորում անօրեն ընտրված Նախագահին:
Կարծում եմ, որ ժամանակն է որ մենք սփյուռքի բոլոր գաղութներում ունենանք մի վերկուսակցական կազմակերպություն, որ գոնե մեր բոլոր սփյուռքահաերի անունից պաշտոնապես կշնորհավորի մեր հայրենիքին փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում տարած փառավոր հաղթանակի առթիվ ի դեմս Րաֆֆի Հովաննեսյանի:
Ասօր մեր հայրենիքում կարծում եմ` կազմավորվելու փուլում է ազատագրական միասնական ճակատ, որտեղ ընդգրկված են վերկուսակցական հասարկության ազնիվ ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Շուշիի հերոս Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Հրանուշ Խառատյանը եւ այլ բազմակի փորձված հայորդիներ: Ես համոզված եմ որ նրանց շարքերը ի վերջո կհամալրեն Արցախի իսկական հերոսներ Սասուն Միքաելյանի ու Մյասնիկ Մալխասյանի նման մարդիկ: Մենք ունենք նաեւ օրեքով ընտրյալ նախագահ: Հարգելի բախտակից, արտերկրում դեգերող հայրենակիցներ, զանգակատները արդեն գուժում են նոր եղեռն, մեզանից մնում է գոնե մեր ունեցած նյութական միջոցներով մեջք կանգնենք եւ օգնենք մեր Հարենիքին այս դժվար ժամին: Հարկավոր է իրար հետ խելք խելքի տալով ստեղծել Վեր Կուսակցական կազմակերպություն, որը կկարողանա նեցուկ կանգնել մեր հայրենակիցներին: Այն դրամահավաքները, որ օգնում են իշխանական ուժերին այսօր կարող են օգնել մեր Ժողովրդի իրական ազատագրման գործին:
Ես կարծում եմ ՝լրատվամիջոցների եվ սոցցանցերի միջոցով կարելի է կազմակերպել խորհրդակցություններ եւ այս Գործը իրականացնել:
Պայքար, պայքար մինչեւ մեր երկրում իրավահավասար, արժանապատիվ կյանք:
Գալուստ Ենոքյան, ուսուցիչ
Լոս Անջելես, ԱՄՆ
Հարգելի հայրենակիցներ, կխնդրեի բոլորդ Ձեր առաջարկությունները գրեք այս մեկնաբանությունների բաժնում եվ սոց ցանցերում եվ կամաց կամաց փորձենք միասնաբար մի Միասնական Ճակատ կազմավորել բոլորս մեր ապրած երկրներում , ինչպէս դա արեցին մեր հայրենակիցները Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին:
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐ ՎԱՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԿՈՉՎԻ ՄԵՐ ԳԱԼԻՔ ՍԵՐՆԴԻ ԿՈՂՄԻՑ:
Միասնական Ճակատ կազմավորել բոլորս մեր ապրած երկրներում , ինչպէս դա արեցին մեր հայրենակիցները Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/05/12/242311/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Հարգելի հայրենակիցներ, ես կխնդրեի Like ի փոխարեն փորձիք ձեր կարծիքներով եվ մոտցումներով կիսվեիք ԱՌԱՎՈՏԻ մեկնաբանությունների բաժնում, որովհետեվ կան մարդիկ որոնք կուսակցական պատկանելիությունից կամ գաղափարական ինչ ինչ խնդիրներից ելնելով չեն հավատում որ կարող ենք միանալ, ես կուզեի որ բոլորդ արտահայտվեք:
Ես կարծում եմ որ մոտ ապագայում կստեղծենք Facebook site որը հնարավորություն կտա միասին ի մի բերէլ մեր գաղափարները (եթե կարելի է էսպես արտահայտվել): Լավ կլիներ եթե սայթի անունը առաջարկեինք բոլորով … Հայության Պայքարի ճակատ կամ նման մի բան: Շատ կցանկանայի որ երիտասարդները իրենց թարմ ուղեղով մեզ հասակավորներիս հուշեին այս ծրագրի իրագործմանը: Հարգանքներով, Գալուստ
Ես պատրաստ եմ մասնակցել դրամահավաքին,միայն մշակվի այնպիսի ձև որ ներկայիս իշխանությոնները չկարողանան հափշտակել կամ կալանք դնել բանկային հաշիվների վրա։ Ես հավատում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա միջոցով կհասնենք ցանկալի արդյունքի։
Հարգելի Արագած, շնորհակալ եմ արձագանքի համար: Նախ ուզում եմ շեշտել մենք իհարկե որեվե «զինված հեղափոխության» կողմնակից չենք լինելու, աստված մի արասցե,միայն խաղաղ , սահմանադրական ձեվով կատարվող փոփոխությունների ջատագով կլինենք: Ես կարծում եմ որ մարդիկ իրենց կամավոր ցանկությամբ դրամը կուղարկեն մի որեվե բանկի համարի Հայրենիքում, որից ոգտվելու արտոնությունը կունենա Հոգաբարձուների խորհուրդը, որի ընտրությանը կմասնակցէնք մենք բոլորս: Այդ հոգաբարձուների խորհուրդը գուցե մեզ բոլորիս կներկայացնի որոշակի քաղաքական ծրագիր որի շուրջե քաշաքական ԿՈՄՊՐՈՄԻՍԻ գալով մարդիկ կհամաձայնվեն որեվե մի դրական քայլ անեն Հայրենիքում եվ մենք էլ մեր դրամական միջոցներով կոգնենք:իրենց: Ես կարծում եմ մեր դերը միայն ու միայն մեր Հայրենիքի ընդիմադիր քաղաքական ուժերին Ջատագով լինելն է որ հարցերի շուրչ կարողանան ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ (ԿՈՄՊՐՈՄԻՍԻ) այլ ոչ թե ասեն «Ես գնամ ենտէղ ինչ անեմ?»: Ցավոք սրտի մեզ հայերիս մոտ անձնական ամբիցիաները (չգիտեմ հայերեն մեծամտություն գուցե) վատ դեր են խաղում իրար հասկանալու համար: Նորից ուզում եմ շեշտել կարծում եմ մեր դերը պիտի լինի ՊԱՅՔԱՐԸ ԱՄԲԻՑԻԱՆԵՐԻ ԴԵՄ, որ քաղաքական գործիչները փորձեն եվ գտնեն համաձայնության եզրեր:
Նախ հարգելի հայրենակից Aragast անունը կրող, ես մեր Լոսի ժամանակով գիշերա կեսի էի գրել Ձեր պատասխանը եվ սխալմամբ գրել էի Արագած, կներեք: Ես երեկ ընկերոջիցս ուրախալի տեղեկություն ստացա որ Րաֆֆի Հովանեսյանի ընդդիմադիր կազմակերպությունը մի որոշ ժամանակ առաջ արդեն Դրամահավաքի համար Բանկի հաշիվներ են բացել եվ հրապարակել են:
Ես այդ հասցեները ստացել եմ եվ կարող եմ այս մեկնաբանություններում հրատարակել վաղը, եթե իհարկե պարոն Աբրահամյանը, Առավոտ թերթի խմբագիրը կթույլատրի: Ինձ թվում է որ հարկ չկա նոր« հեծանիվ» հայտնագործել հատկապես որ Րաֆֆին այն մարդն է որը բարյացկամությամբ է ԿՈՄՊՐՈՄԻՍՆԵՐԻ գնում: Հարգելի հայրենակիցներ խնդրում եմ համարեք որ իմ կոչ առաջարկությունը հիմա դառնում է կոչ միանալ Րաֆֆու ընդդիմության դրամահավաքին եվ բոլորովս նեցուկ լինենք մեր Հայրրենիքի ժողովրդին այս որհասական վիճակում:
Հարգանքներով, Գալուստ Ենոքյան
Հագելի հայրենակիցներ եթե ցանկություն ունեք օգտակար լինել մեր Հայրենիքի ընդդիմուշյանը հետեվյալը Րաֆֆու ղեկավարած ընդդիմության հրապարակված Բանկերի հասցեներն են. Բանկ՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
ք. ԵՐԵՎԱՆ, ԱՄԻՐՅԱՆ 23/1
ստացող՝ Բարև Ժողովրդավարության Զարգացման Ազգային Հիմնադրամ
ստացողի դրամային հաշվի համարըª 163007045962 (AMD)
For Euro / Եվրոյով փոխանցումների համար
Beneficiary’s bank: ARMECONOMBANK
Address: Republic of Armenia,
Yerevan 0002, Amiryan str. 23/1
Swift:ARECAM 22
Intermediary bank: COMMERZBANK AG
Kaiserplatz, 60261 Frankfurt am Main
S.W.I.F.T.: COBADEFF
account No. 400886849900 (EUR) of Armeconombank
Beneficiary: BAREV NATIONAL FOUNDATION FOR DEMOCRACY DEVELOPMENT
Beneficiary’s account No: 163007045988 (EUR)
For Dollar / Դոլարով փոխանցումների համար
Beneficiary’s bank: ARMECONOMBANK
Address: Republic of Armenia,
Yerevan 0002, Amiryan str. 23/1
Swift:ARECAM 22
Intermediary bank: COMMERZBANK AG
Kaiserplatz, 60261 Frankfurt am Main
S.W.I.F.T.: COBADEFF
account No. 400886849900 (USD) of Armeconombank
Beneficiary: BAREV NATIONAL FOUNDATION FOR DEMOCRACY DEVELOPMENT
Beneficiary’s account No: 163007045970 (USD)