Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեվյանը հաղթեց Լեւոն Արոնյանի առաջին մարզչին

Մայիս 11,2013 22:44

Տղամարդկանց մրցաշարին մասնակցող երեք հայ շախմատիստները, ցավոք, անմասն են մեդալների համար պայքարին: Սակայն յոթերորդ տուրում հայկական ինտրիգ, այնուամենայնիվ եղավ. հանդիպեցին տակավին երիտասարդ, ՖԻԴԵ-ի վարպետ, մինչեւ 12 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամուել Սեվյանը եւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի առաջին մարզիչ, գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը:

Այդ պայքարում Սամուելը հաղթեց փորձառու վարպետին եւ վաստակած միավորներով՝ 3,0, հավասարվեց մյուս փորձառու հայ գրոսմայստերին՝ Վարուժան Հակոբյանին: Վարուժանը այսօր ուշ գիշեր մեկնարկող ութերորդ տուրից առաջ ընթանում է 15-րդ, Սամուելը՝ 19-րդ տեղում, իսկ Մելիքսեթ Խաչիյանը 2,0 միավորով նախավերջին հորիզոնականում է:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031