Վորոնեժում բնակվող 68-ամյա բանաստեղծ Վալերի Իսայանցի գիրքը հրատարակվել է ապրիլին Մոսկվայում: Հատկանշական է, որ Իսայանցը ապրում է ժանրի կանոններով (իսկական նկարիչը պետք է սոված լինի), գրում է «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթը:
90-ականներին Իսայանցը զրկվել է բնակարանից ու սկսել է թափառել գնացքներում, ամառաները ապրել անտառներում, ճանապարհորդել է ամբողջ Կենտրոնական Ռուսաստանով:
1970-ականներին Իսայանցը ծանոթացել է բանաստեղծուհի Անաստասիա Ցվետաեւայի հետ, որը Մարինա Ցվետաեւայի քույրն է: Իսայանցի հետ իր ընկերության մասին նա գրել է «Մի ճանապարհորդության պատմություն» գրքում, բացի այդ, նրա ջանքերի շնորհիվ 1978թ. Երեւանում լույս է տեսել Իսայանցի «Պատկերներ» բանաստեղծությունների ժողովածուն: Իսկ 1972թ. «Գրական Հայաստան» հանդեսում հրատարակվել է նրա բանաստեղծությունների ընտրանին, նույն թվականին նա եկել էր իր պատմական հայրենիքը՝ Հայաստան, որպեսզի թարգմանի միջնադարյան հայ բանաստեղծների գործերը:
35 տարի մոռացության մատնվելուց հետո, Իսայանցի բանաստեղծությունները կրկին հրատարակվել է «Այլ կյանքի բնանկարներ» գրքով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ