Մայիսի լույս 10-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում ոստիկանները ձերբակալել են գյուղի 43-ամյա բնակիչ Վարուժան Քարիմյանին եւ նրա կնոջը: Հաջորդ օրը նրա կնոջը ազատ են արձակել:
Ոստիկանական գործողությունը կատարվել է Երեւանից ժամանած ոստիկանական խմբի կողմից: Ազատամարտի մասնակից Վարուժան Քարիմյանի տանը եղել են մեկ տասնյակ զինված ոստիկաններ: Մեր աղբյուրները հայտնեցին, որ ոստիկանությունը կասկածներ ունի լուրջ հանցագործության կատարման վերաբերյալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ