Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր մերժեց հանձնաժողովում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները:
ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորեց դիմումի վրա «Բարեւ Երեւան»-ին անդամակցող բոլոր կուսակցությունների կնիքների բացակայությամբ, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն: