Ըստ ադրբեջանական «Ազեր նյուզ» թերթի, Ադրբեջանը Շուշիի անունից պայմանագիր է ստրորագրել Հունգարիայի Գյոնգյոս քաղաքի հետ՝ քույր քաղաքներ դառնալու շուրջ:
Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի դեսպանատնից ուրբաթ հայտնել են «Թրենդ» լրատվական գործակալությանը, որ փաստաթուղթը ստոգրագրել է Գյոնգյոսի քաղաքապետ Լասլո Ֆարագոն և այսպես կոչված «Շուշիի գործադիր իշխանության ղեկավար», «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահ» Բայրամ Սաֆարովը:
Գյոնգյոսը մայրաքաղաք Բուդապեշտից գտնվում է 80կմ դեպի արևելք հեռավորության վրա: Թերթի փոխանցմամբ, ստորագրության արարողությանը ներկա են եղել Գյոնգյոսի քաղաքապետարանի և Հունգաիրայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ անցած տարի Հունգարիայի կառավարությունը արտահանձնեց հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ինչն արժանացավ միջազգային հանրության քննադատությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Նալբանդյան Էդոյի թուշիկներն այս անգամ ո՞վ քաշքշելու…
Վատ չէր լինի,որ Հայաստանում ստեղծվեր ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝իր Նախարարով ու աշխատակազմով: