Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրահարվածության ախտանիշները

Մայիս 11,2013 18:39

Սիրահարվածության դեպքում արտացոլվում է 13 նախանշան, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Դուք սիրահարված եք: Պարզել է ԱՄՆ Ռութգերսի համալսարանի մարդաբան Հելեն Ֆիշերին իր անցկացրած հետազոտության արդյունքում: Ախտանիշներից առանձնացրել ենք հետևյալը.

 

1.Երբ մարդը սիրահարված է, նրան թվում է, թե իր սիրո օբյեկտը յուրահատուկ է:

 

2.Սիրահարվածները հաճախ են ունենում կոտրված լինելու զգացողություն, որը գիտնականները համեմատում են թմրանյութի ազդեցության տակ գտնվելու հետ:

 

3.Սիրահարները ցանկանում են միասին հաղաթահարել բոլոր խնդիրները:

 

4. Առկա է միմյանց հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնելու ցանկությունը:

 

5.Վստահություն, որ հանուն սիրելի մարդու կարելի է սարեր շուռ տալ:

 

6.Աշխատել բավարարել սիրելիի բոլոր ցանկությունները:

 

7.Անվստահությունն այն բանի նկատմամբ, որ դու միակն ես:

 

8. Այս դեպքում կարևոր է ոչ միայն սեքսը, այլև սիրո զգացմունքային կողմը:

9. Ինքնատիրապետումը կորցնելը:


«Ես ամեն անգամ սիրահարվելիս, կարևոր չէ, անպատասխա՞ն են զգացմունքներս, թե ոչ, հրճվում եմ, ինձ ամենաերջանիկը զգում: Միշտ այդ ժամանակ եմ սկսում երաժշտություն լսել ու ֆիլմեր դիտել: Ավելի ռոմանտիկ եմ դառնում»,-ասում է 21-ամյա Սոնան: Իսկ 24-ամյա Վահանը անկեղծանում է ՝ սիրահարվելիս ավելի շատ է սիրում մարդկանց. «Միշտ այդպես է. ավելի շատ եմ ուզում հասարակության մեջ դուրս գալ, ինչ-որ տեղեր գնալ ու շատ-շատ եմ տխրում, երբ նա կողքիս չի լինում ինձ համար շատ կարևոր պահերի»,-ասում է նա: Իսկ 25-ամյա Միլենան ամեն անգամ տարբեր երևույթներ է նկատում իր մոտ, երբ սիրահարված է. «Լինում է, երբ ինքնամփոփ եմ դառնում, չեմ ուզում ոչ մեկի տեսնել կամ նույնիսկ տանից դուրս գալ, լինում է նաև, որ պարզապես հասկանում եմ, որ ուզում եմ ապրեմ: Այդ ժամանակ ավելի շատ եմ զգում, քան մտածում»,-ասում է նա:

Նազենի Բաղադասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031