Մայիսի 13-14-ը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կայցելի Փարիզ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենան Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների բանակցությունները։
Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամների հետ։
Փարիզում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում։
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործերի նախարարություն